Գյումրիում շահագործման հանձնվեցին սոցիալական բնակարաններ

August 22, 2017

Գյումրիում տնակներում բնակվող 11 ընտանիք արդեն քարաշեն բնակարաններում են ապրելու: Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Մովսես Խորենացի 46/1 հասցեով գտնվող շենքում շահագործման հանձնվեց 11 բնակարան, որից մեկը երեք սենյականոց, 10-ը՝ մեկ սենյականոց: Օգոստոսի 22-ին տեղի ունեցավ բնակարանների բանալիների հանձնման արարողությունը, որին ներկա էին մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, կարևորելով ծրագրի իրականացումը, հույս հայտնեց, որ այն կունենա իր շարունակությունը և նույն այդ շենքի ևս երկու մուտքերի վերակառուցմամբ մոտ 2 տասնյակ բնակարաններ կհանձնվեն շահագործման:

Source: Yerkir Media
Link: Գյումրիում շահագործման հանձնվեցին սոցիալական բնակարաններ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image