Գյումրիում տեղի ունեցած ավտովթարի պատճառով ռուս զինծառայող է զոհվել

June 26, 2018

Գյումրիում տեղի ունեցած ավտովթարի պատճառով ռուս զինծառայող է զոհվել: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց ԱԻ նախարարության ՇՄ փրկարարական վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանը, փրկարարական ծառայությունը ահազանգ է ստացել 1-03 ծառայությունից այն մասին, որ Բուլվարային թաղամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա արգելափակված մեքենա:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրիի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով: Տեղում պարզվել է, որ Գյումրի Բուլվարային թաղամասի 206 տնակային ավանի մոտակայքում հունիսի 26-ին՝ Ժամը 06:00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 1986 թվականին ծնված Վլադիսլավ Կուլակովը իր վարած Nissan X-Trail մակնիշի 26 RՍ 777 համարանիշի ավտոմեքենայով մխրճվել է կայանված բեռնատար կցորդիչի մեջ: Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Գյումրի բժշկական կենտրոնից տեղակացրին, որ դեպքի հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձը ստացել է ամբուլատոր օգնություն, որից հետո հեռացել է:

Source: Yerkir Media
Link: Գյումրիում տեղի ունեցած ավտովթարի պատճառով ռուս զինծառայող է զոհվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image