Գործազուրկների թիվն աշխարհում նոր ռեկորդ է սահմանել

January 23, 2018

ՄԱԿ-ի կազմի մեջ մտնող Աշխատանքի համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն՝ գործազուրկների թիվն աշխարհում աճել է՝ հասնելով ռեկորդային 192.7 մլն մարդու:

Զեկույցում նշվում է, որ ներկայումս գործազուրկ են համարվում աշխարհի բնակչության մոտ 5.6%-ը: 2016թ-ի համեմատությամբ, նրանց թիվն աճել է 2.6 միլիոնով:

Կազմակերպության կանխատեսումներով՝ 2018 թ-ին գործազրկության ընդհանուր մակարդակը պետք է նվազի մոտ 0.1%-ով:

Source: Yerkir Media
Link: Գործազուրկների թիվն աշխարհում նոր ռեկորդ է սահմանել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image