Օքրո Օքրոյան արվեստագետի, բանաստեղծի հիշատակին նվիրված գրական գեղարվեստական երեկոն «Արտ Դեկո» թանգարանի դահլիճում մեկտեղել էր բանաստեղծի հարազատներին, ընկերներին, նրա արվեստի սիրահարներին, որոնց համար իրենց սիրելի հոր, ամուսնու ու բանաստեղծի հիշատակը մնայուն է ոչ միայն նրա մասին հուշերով, այլև նրա համամարդկային թեմներով ստեղծագործությունների արժևորմամբ:
«Նրա ստեղծագործությունները նվիրված են իր երեխաներին, ընտանիքին: Նա սիրում էր մարդկանց, չէր առանձնացնում նրանց ըստ ազգության, երազում էր, որ աշխարհում լինի խաղաղություն, սիրում էր բնությունն ու իր հայրենի գյուղը՝ Տուրցխը, որն էլ նրա ամնասիրած անկյունն էր»,- ասում է Օքրո Օքրոյանի կինը՝ Անիչկա Մահտեսյանը:
Ջավաղքի Տուրցխ գյուղում ծնված հայորդին իր ողջ կյանքում մնաց սիրահարված իր հայրենի գյուղին, հողին ու հայենիքին: Բնաստեղծի համար Ջավախք աշխարհն իմաստուն հեքիաթ դարձավ, ոգեղեն շունչ, կյանքի նոր առավոտ: Նա գովերգեց բնությունն ու նկարագրեց սերը`ընտանիքի , զավակի, կնոջ ու մարդու հանդեպ, սակայն նրա ամենամեծ սերը դարձավ ու մնաց հայենիքը: Ու բանաստեղ, քաղաքացի Օքրոյանն իր գրչով, իր գոյությամբ ու իր կյանքով լծվեց ու նպաստեց Ջավախքում հայապահպանության խնդրի լուծմանը, դարձրեց այն իր առաքելությունն ու պարտքը հայենիքի հանդեպ:
Աստված սեր է ․ սա էր մեծանուն բանաստեղծի հավատամքը և այն նորովի ու յուրովի ներկայացրեց ժամանակակից հանդիսատեսին։ Օքրո Օքրոյան բանաստեղծի, արձակագրի իմաստավորված կյանք ու բեղուն ստեղծագործական ուղին բեմի վրա դարձավ նվիրում ու աղոթք, երգ ու տաղ, պատճառեց հուզմունք ու հիացմունք, լուծվեց Կոմիտասի երաժշտությանն ու դարձավ խորհուրդ ու հասավ մարդու հոգուն, արթնացրեց սերն առ Աստված:
«Այստեղ կարեվոր չի անգամ ազգությունը, ես կենտրոնացել էի ստեղծագործությունների հայերեն լեզվով մատուցման վրա եվ չհասկանալով հայերեն որեվէ բառ , զգում էի այն էներգիան ու այն խորությունը, որ կա այս պոեցիայի հիմքում։ Ոչ միայն հայ, այլեւ բոլոր նրանք, ովքեր կկարդան Օքրոյի պոեզիան, կհասկանան, որ այս լեզվով ներկայացվում է ճանապարհը դեպի Աստված, որը շատերն են փնտրում, սակայն ոչ բոլորն են գտնում»,- ասում է շոումեն Մայքլ Սմայլը։
Օքրո Օքրոյանի բանաստեղծական գոհարները թարգմանվել են վրացերեն, ռուսերեն լեզուներով:
Source: Yerkir Media
Link: Գրական-գեղարվեստական երեկո՝ նվիրված Օքրո Օքրոյանի հիշատակին