Գրիգոր Մխիթարյանը դարձել է սամբոյի աշխարհի չեմպիոն

November 13, 2017

Սամբոյի Հայաստանի հավաքականի անդամ Գրիգոր Մխիթարյանը դարձել է աշխարհի չեմպիոն:

Սոչիում կայացած մարտական սամբոյի աշխարհի առաջնությունում 52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը եզրափակչում 7:0 հաշվով գերազանցել է Ղրղզստանի ներկայացուցիչ Մուխամետալ Երգիշևին:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Վաչիկ Վարդանյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Տիգրան Կիրակոսյանը նույնպես հռչակվեց Սամբոյի աշխարհի չեմպիոն:

Source: Yerkir Media
Link: Գրիգոր Մխիթարյանը դարձել է սամբոյի աշխարհի չեմպիոն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image