Գրքեր՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներին

April 6, 2018

ՀՀ արդարադատության նախարարությունը քրեակատարողական հիմնարկների գրադարանները գրքերով համալրելու գործընթաց է նախաձեռնել, որին աջակցելու պատրաստակամություն են հայտնել ՀՀ կրթության և գիտության, սփյուռքի և մշակույթի նախարարություները:

Մասնավորապես, «Գորիս» ՔԿՀ-ն Գորիսի համայնքապետարանից ստացել է 150 գիրք, «Սևան» ՔԿՀ-ն Չարենցավան քաղաքի ավագ դպրոցից ստացել է 227 գիրք, «Վանաձոր» ՔԿՀ-ն Լոռու մարզի Վանաձորի քաղաքի «ՀՀ ԿԳՆ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների ուսուցմամբ հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ից ստացել է 180 գիրք, «Նուբարաշեն» ՔԿՀ-ն Երևանի թիվ 190 ավագ դպրոցից ստացել է 25, Երևանի թիվ 181 դպրոցից՝ 21 գիրք, իսկ Երևանի թիվ 128 դպրոցից՝ 21 գիրք, «Հրազդան» ՔԿՀ-ն Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցից ստացել է 35 գիրք, իսկ Կոտայքի մարզի Բյուրեղավանի ավագ դպրոցից՝ 100 գիրք, «Արթիկ» ՔԿՀ-ն «Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ից ստացել է 400 գիրք, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն Երևանի թիվ 195 դպրոցից, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից և Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի կողմից ընդհանուր առմամբ ստացել է 198 գիրք:

ՀՀ մշակույթի նախարարությունը գրադարանները համալրելու նպատակով  տրամադրել է շուրջ 300 գիրք:

ՀՀ սփյուռքի նախարարությունից ՀՀ արդարադատության նախարարությանն է տրամադրվել 40 գիրք՝ դրանց քրեակատարողական հիմնարկներին փոխանցելու նպատակով, ինչպես նաև ևս շուրջ 2000 գիրք տրամադրելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

 

Source: Yerkir Media
Link: Գրքեր՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image