Դադարեցվել է Դիլիջան քաղաքի գազամատակարարումը

Սողանքի հետևանքով վնասված մայրուղային գազատարի վթարավերականգնման աշխատանքների իրականացման նպատակով հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ից դադարեցվել է Դիլիջան քաղաքի գազամատակարարումը:

Ինչպես հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից, վթարավերականգնման աշխատանքների ծավալի ճշգրտումից հետո գազամատակարարման վերականգնման ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Source: Yerkir Media
Link: Դադարեցվել է Դիլիջան քաղաքի գազամատակարարումը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image