Դադիվանքում հրդեհից 2 մանկահասակ երեխա է մահացել

Արցախի Դադիվանք գյուղի տներից մեկում փետրվարի 22-ի երեկոյան ժամը 22-ի մոտակայքում  հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով մանկահասակ երկու երեխա է մահացել:

Դադիվանքի գյուղապետ Ալվարդ Օհանյանը yerkirmedia.am-ին հայտնեց, որ  բազմազավակ ընտանիքում, որտեղ 8 երեխա կա, այդ պահին մեծահասակներից մարդ չի եղել, մահացածները 7 ամսական երկվորյակներ են:

Տունն ամբողջությամբ այրվել է։ Հրդեհի պատճառները դեռ պարզ չեն։

Source: Yerkir Media
Link: Դադիվանքում հրդեհից 2 մանկահասակ երեխա է մահացել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image