Դամասկոսում հրթիռակոծության հետեւանքով զոհվել է 9 մարդ

August 21, 2017

Սիրիայում ահաբեկչական խմբավորումներն օգոստոսի 20-ին հրթիռակոծել են Դամասկոսի տարածքի այն մասը, որտեղ այս օրերին Միջազգային ցուցահանդես է անցկացվում: Սիրիայում մեր թղթակից Զարմիկ Պողիկյանը հայտնում է, որ հրթիռակոծման հետեւանքով զոհվել է 9-ը, վիրավորվել՝ ավելի քան 10-ը մարդ: Նրանց թվում հայեր չկան:

Հակառակ վախի մթնոլորտ ստեղծելու ահաբեկիչների մտադրությանը՝ ցուցահանդեսը շարունակվել է, իսկ այցելուները չեն հեռացել տարածքից:

Նշենք, որ 2011 թվականից ի վեր՝ սիրիական պատերազմի մեկնարկից հետո, Դամասկոսի Միջազգային ցուցահանդեսն առաջին անգամ է անցկացվում: 59-րդ ցուցահանդեսին հատուկ տաղավար ունի նաեւ Հայաստանը: Մասնակցում են սիրիահայ գործարարներ:

Source: Yerkir Media
Link: Դամասկոսում հրթիռակոծության հետեւանքով զոհվել է 9 մարդ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image