Դաշտադեմ-Քարակերտ ավտոճանապարհին ական է հայտնաբերվել

March 31, 2017

Փրկարարական ծառայություն  ահազանգ է ստացվել, որ Դաշտադեմ-Քարակերտ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում հայտնաբերվել է ականանման առարկա:

Ինչպես  տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Սակրավորները պարզել են, որ հայտնաբերվածը ժանգոտված, առանց պայթուցիչի հակատանկային «TM-57» տիպի ական է և իրենց վտանգ չի ներկայացնում։

Ականը հանձնվել է Թալինի ոստիկանության աշխատակիցներին:

Source: Yerkir Media
Link: Դաշտադեմ-Քարակերտ ավտոճանապարհին ական է հայտնաբերվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image