«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը և գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Այս մասին տեղեկանում ենք «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից: Դավիթ Պետրոսյանը լսել է իր ընկերների, հարազատների, ինչպես նաև ստորագրահավաքի արդյունքներով 500-ից ավելի դասախոսների և ուսանողների խնդրանքն ու դադարեցրել է հացադուլը։ Հիշեցնենք, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը և Յուրի Ավագյանը ԵՊՀ լսարաններից մեկում հացադուլ էին սկսել դեկտեմբերի 17-ին: