Դավիթ Տոնոյանը կարևորել է զորակոչի ընթացքում կոռուպցիոն երևույթների բացառումը

June 25, 2018

ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում հունիսի 25-ին  տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ձմեռային զորակոչի արդյունքները և քննարկվել 2018թ. ամառային զորակոչի պատշաճ  կազմակերպման ու անցկացման հարցերը:

Նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարներ, բուժհանձնաժողովների անդամներ, բանակային զորամիավորումների հրամանատարներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներակայացուցիչներ:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է զորակոչի ընթացքում արդարության ու թափանցիկության բարենպաստ մթնոլորտի ապահովումն ու կոռուպցիոն երևույթների բացառումը, բանակի և հասարակության միջև առկա կապի և զինված ուժերի հանդեպ հասարակության վստահության առավել ամրապնդման անհրաժեշտությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ խիստ վերահսկողության տակ է լինելու ամառային զորակոչի ամբողջ գործընթացը և հատկապես՝ բժշկական հանձնաժողովների աշխատանքը:

Համակողմանիորեն ուսումնասիրվելու են բժշկական հետազոտությունների ենթարկված զորակոչիկների փաստաթղթերը, բուժհաստատություններում տրված եզրակացությունները` առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչը բացառելու, միևնույն ժամանակ՝ կեղծ հիվանդությունների և քրեորեն պատժելի այլ արարքների միջոցով զորակոչից խուսափողներին հայտնաբերելու, մեղավորների նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու նպատակով:

Source: Yerkir Media
Link: Դավիթ Տոնոյանը կարևորել է զորակոչի ընթացքում կոռուպցիոն երևույթների բացառումը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image