Դեմոկրատները նստացույց են կազմակերպել ԱՄՆ-ի Կոնգրեսում

June 23, 2016

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները հրաժարվում են հեռանալ Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճից՝ փորձելով կոնգրեսականներին ստիպել քվեարկելու զենքի վերահսկողության օրենքների ընդունման օգտին, տեղեկացնում Է BBC-ն:

Բողոքի այս ակցիան՝կազմակերպել են գրեթե 100 օրենսդիրներ՝ պահանջելով սահմանել զենք գնել ցանկացողների ավելի հանգամանալից ստուգում եւ արգելել դրա վաճառքն ահաբեկչական գործունեության մեջ կասկածվողներին:

Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ վերջերս Ֆլորիդայի գիշերային ակումբում 49 մարդու սպանությունը վկայում Է այս ոլորտում օրենսդրության խստացման անհրաժեշտության մասին: Սենատորներն առաջարկում են գտնել փոխզիջումային որոշում:

Պալատի խոսնակ հանրապետական Փոլ Ռայանը դեմոկրատ սենատորների ակցիան որակել Է հանրության համար նախատեսված՝ ճարպիկ հնարք:


Source: Yerkir Media
Link: Դեմոկրատները նստացույց են կազմակերպել ԱՄՆ-ի Կոնգրեսում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image