Դեսպան Տիգրան Մկրտչյանը եռյակի հայր է դարձել

August 8, 2017

Լատվիայի եւ Էստոնիայի հանրապետություններում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը եռյակի հայրիկ է դարձել: Այս մասին դեսպանն այսօր նշել է իր ֆեսյբուքյան էջում, երեխաների ծնունդից  40 օր հետո, գրելով.

«Սիրելի՛ բարեկամներ, ուրախությամբ պետք է հայտնենք, որ ուղիղ 40 օր առաջ՝ հունիսի 28-ին Աստծո  կամքով Երեւանում լույս աշխարհ եկան մեր եռյակ զավակները՝ Աննան, Արմենն ու Ալեքսանդրը: Օգոստոսի 1-ի դրությամբ՝ Աննան կշռում էր 2940 գր, Արմենը՝ 2870 գր, իսկ Ալեքսանդրը՝ 3100 գրամ: Այս հրաշք իրադարձությունը լիովին փոխել է մեր կյանքի ռիթմը, բազմապատկել մեր երջանկությունը: Մաղթում ենք երջանկություն եւ բարի բախտ բոլոր ընտանիքներին»:

Ի դեպ, ընտանիքը եռյակից բացի նաեւ որդի ունի:

Source: Yerkir Media
Link: Դեսպան Տիգրան Մկրտչյանը եռյակի հայր է դարձել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image