Դիարբեքիրում քուրդ զինյալները հարձակվել են զինվորական անձնակազմի վրա
October 5, 2016
Դիարբեքիրի Լիջե գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները հարձակում են իրականացրել զինվորական անձնակազմի վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական
«Անադոլու» գործակալությունը: Հարձակման հետևանքով տեղում մահացել է մեկ զինվոր, չորսը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց: Չնայած բժշկական միջամտությանը, զինվորներից մեկը ևս մահացել է:
Հարձակումից հետո Լիջեում լայնածավալ որոնողական աշխատանքներ են սկսվել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով: