Դիլիջանի և հարակից համայնքների կանանց փոխանցվում են ձեռագործության հմտություններ

August 5, 2017

«ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում իրականացնում է «Գյուղաբնակ կանանց ձեռներեցությունը որպես համայնքի կայուն զարգացման նախադրյալ» խորագրով ծրագիրը:

Ծրագրի նպատակն է Դիլիջանի և հարակից գյուղական համայնքների կանանց ձեռներեցության միջոցով կրճատել գործազրկության մակարդակը՝ այդպիսով նպաստելով տվյալ տարածաշրջանի կայուն զարգացմանը:

Ծրագրի շրջանակներում կանանց փոխանցվում են ձեռագործության հմտություններ։ Հմուտ դասընթացավարների կողմից անցկացված տեսական և գործնական դասընթացների արդյունքում նշված համանքների շուրջ 30 կանայք արդեն տիրապետում են բատիկի և ջեջիմի (կարպետանման նեղ ու երկար բրդե գործվածք) պատրաստման հմտությանը և իրենց ձեռագործ աշխատանքները կարող են վաճառել զբոսաշրջիկներին: Ակնկալվում է, որ ծրագրի ավարտից հետո առավել հաջողակները կարող են սկսել փոքր բիզնես՝ այդպիսով գյուղաբնակ կանանց համար ստեղծելով նոր աշխատատեղեր: Արդյունքում սեփական արտադրանքը վաճառելով՝ կվաստակեն գումար նոր նյութեր ձեռք բերելու համար՝ ապահովելով ծրագրի շարունակականությունը:

Դասընթացների ընթացքում մասնակիցներին իրենց խորհուրդներով օգնել են արվեստի բնագավառի ներկայացուցիչներ, նկարիչներ:

Որպես միջոցառման ամփոփում օգոստոսի 11-ին Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում նախատեսվում է անցկացնել ցուցահանդես-վաճառք:

Source: Yerkir Media
Link: Դիլիջանի և հարակից համայնքների կանանց փոխանցվում են ձեռագործության հմտություններ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image