ԵԱՀԿ ԽՎ նախագահը Ալիևին կոչ է արել կրկնապատկել ջանքերը ԼՂ հակամարտության լուծման համար

March 12, 2018

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումներում շեշտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի կրկնապատկման անհրաժեշտությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում Գեորգի Ծերեթելին մտահոգություն է հայտնել շփման գծում բռնության դեպքերի առնչությամբ և հիշեցրել, որ հակամարտությունը ծանր բեռ է քաղաքացիական բնակչության համար:

ԵԱՀԿ ԽՎ նախագահը վերահաստատել է վեհաժողովի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի գրասենյակին:

Գեորգի Ծերեթելիի գլխավորած պատվիրակությունը Բաքվում հանդիպումներ է ունեցել նաև Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի, արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և այլ պաշտոնատար անձանց հետ:

Source: Yerkir Media
Link: ԵԱՀԿ ԽՎ նախագահը Ալիևին կոչ է արել կրկնապատկել ջանքերը ԼՂ հակամարտության լուծման համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image