ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը փոխվել է

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերի 20-ին ստորագրել է հրամանագիր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ: Այս մասին տեղեկությունը տեղադրված է Ֆրանսիայի կառավարության կայքում:

Նախագահի հրամանագրով, Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ է նշանակվել Ստեֆան Վիսկոնտին:

Ներկայիս ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն այս պաշտոնում նշանակվել էր 2014 թվականին:


Source: Yerkir Media
Link: ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը փոխվել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image