ԵԱՀԿ-ն Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում դիտարկում է անցկացնելու

January 23, 2017

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 24-ին, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի սահմանին պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում։ Այս մասին  տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա):

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:


Source: Yerkir Media
Link: ԵԱՀԿ-ն Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում դիտարկում է անցկացնելու

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image