«Ելք»-ի 2 պատգամավոր երաշխավորել են Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու համար

June 6, 2018

Ազգային ժողովի պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը երաշխավորագիր են ստորագրել Սեֆիլյանի և «տոնածառի» գործով 5,5 տարի ազատազրկման դատապարտված Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը. «Քիչ առաջ ես և ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը ստորագրեցինք երաշխավորություն` Գևորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին: Հուսանք` արդեն այսօր Գևորգը կլինի ազատության մեջ»:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի կողմից Գևորգ Սաֆարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի  35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստությունը և դատապարտվել 4 տարի ազատազրկման, նրա նկատմամբ  միասնական պատիժ է սահմանվել 5,5 տարին:

Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացվել Սաֆարյանին, Սեֆիլյանին ու մյուսներին արդար ճանաչելու պահանջով:

 Ներկայացվելու է նաև միջնորդություն խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Source: Yerkir Media
Link: «Ելք»-ի 2 պատգամավոր երաշխավորել են Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image