Երևանում տեղի է ունեցել «Ելք» խմբակցության երթն` ընդդեմ գնաճի: Շառլ Ազնավուրի հրապարակում խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Մանե Թանդիլյանը հանդես են եկել ելույթներով:
Երթը մեկնարկել է Շառլ Ազնավուրի հրապարակից և ավարտվել նույն վայրում: «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փետրվարի 6-ին կազմակերպելու են Ազգային ժողովի արտահերթ նիստ անցկացնելու ստորագրահավաք, պատրաստել են փաթեթ և առաջարկում են բենզինի ու սեղմված գազի ակցիզային հարկը, դիզվառելիքի ավելացրած արժեքի հարկը վերադարձնել նախկին մակարդակին, եկամտահարկը նույնպես բերել նախորդ սահմանաչափին: