ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը հրաժարական է տվել

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը խմբի արտահերթ նիստում հրաժարական է տվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

«Հունվարին ԵԺԿ խումբը կընտրի նոր ղեկավար»,-տեղեկացնում է Հովհաննիսյանը:

Ի դեպ, հոկտեմբերի 11-ին ԵԽԽՎ նիստում ԵԺԿ խմբի անունից ելույթով հանդես է եկել հենց Արփինե Հովհաննիսյանը:

Source: Yerkir Media
Link: ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը հրաժարական է տվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image