ԵԽԽՎ-ում կանխվել է Մեծամորի ատոմակայանի գործունեության դադարեցման համար ադրբեջանական ձեւակերպումների ընդունումը

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Վեհաժողովում կանխվել է Մեծամորի ատոմակայանի գործունեության դադարեցման համար ադրբեջանական ձեւակերպումների ընդունումը:

Ըստ Հովհաննիսյանի՝ վեհաժողովի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում ընդունվել է «Միջուկային անվտանգությունը Եվրոպայում» բանաձեւը, որի նպատակն էր սահմանել այն միջոցառումները, որոնք անդամ պետությունները պետք է իրագործեն Եվրոպայում ատոմակայանների անվտանգության բարձրացման եւ պատահարների կամ ահաբեկչական գործողությունների դեպքում ռիսկերի նվազեցման համար:

«Այս բանաձեւի կապակցությամբ ադրբեջանական պատվիրակությունը փորձում էր բանաձեւում ներառել ձեւակերպումներ Մեծամորի ատոմակայանի գործունեության դադարեցման համար: Չստացվեց: կանխեցինք»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը:

Նա նաեւ տեղեկարցրել է, որ օրակարգը հագեցած է եղել նաեւ քաղաքական խմբերում: «Այս առումով ԵԺԿ խմբում կարողացա կանխել Հայաստանի հարցով ոչ անաչառ տրամադրություններով համազեկուցողի նշանակումը: Արդյունքում ԵԺԿ խմբի կողմից նշանակված նոր համազեկուցողն է սլովենացի Անդրեյ Շիրչելը»,- գրառումը եզրափակել է ԱԺ փոխնախագահը:

Source: Yerkir Media
Link: ԵԽԽՎ-ում կանխվել է Մեծամորի ատոմակայանի գործունեության դադարեցման համար ադրբեջանական ձեւակերպումների ընդունումը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image