Եկեղեցուց քար է ընկել զբոսաշրջիկի գլխին. նա մահացել է
October 20, 2017
Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում իսպանացի զբոսաշրջիկ է մահացել: Սանտա Կրոչե բազիլիկ եկեղեցուց խոշոր քար է պոկվել և ընկել 52-ամյա զբոսաշրջիկի գլխին:
Սանտա Կրոչեն ֆրանցիսկյան ամենամեծ եկեղեցին է աշխարհում: Այն կառուցվել է 13-14-րդ դարերում և համարվում է քաղաքի ամենահեղինակավոր տեսարժան վայրերից մեկը: