Օգոստոսի 13-14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով:
Հանրապետության տարածքում օգոստոսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երեւանում գիշերը սպասվում է +25, ցերեկը՝ +39, երեկոյան՝ 36 աստիճան տաքություն։
Source: Yerkir Media
Link: Եղանակը՝ օգոստոսի 13-ին