Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հուլիսի 10-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։
Երևանում գիշերը կդիտվի +24, ցերեկը՝ +39, երեկոյան՝ +34 աստիճան ջերմություն։