ԵՄ-ն հորդորել Է հյուսիսկորեական ճգնաժամը կարգավորել խաղաղ միջոցներով

August 15, 2017

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին միջազգային հանրակցությանը կոչ Է արել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում ճգնաժամի կարգավորման համար օգտագործել խաղաղ, այլ ոչ թե ռազմական միջոցներ, որն, իր հերթին, պետք Է ձեռնպահ մնա սադրիչ գործողություններից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս տագնապալից պահին Եվրամիությունը պաշտպանում Է մեր գործընկերների հետ համատեղ դիվանագիտական աշխատանքը, որը նպատակամղված Է լարված իրադրության լիցքաթափմանը եւ Կորեական թերակղզու լիակատար, ստուգելի եւ անդառնալի միջուկազերծմանը խաղաղ եւ ոչ ռազմական միջոցներով»,— հայտարարել Է Ֆեդերիկա Մոգերինին օգոստոսի լույս 15-ի գիշերը Բրյուսելում Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների հետ կայացած խորհրդակցությունից հետո:

Եվրամիության քաղաքականության եւ անվտանգության կոմիտեի՝ ԿԺԴՀ-ի իրադրությանը նվիրված արատահերթ նիստը՝ Ֆեդերիկա Մոգերինիի նախագահությամբ, տեղի Է ունեցել օգոստոսի 14-ի օրվա երկրորդ կեսին մինչեւ գրեթե կեսգիշեր:

«ԵՄ-ն պատրաստ Է պաշտպանելու այն գործընթացը, որը նպատակամղված Է միջազգային հանրակցության հետ Հյուսիսային Կորեայի հուսալի եւ լուրջ երկխոսության հաստատմանը մինչեւ ճգնաժամի վերջը, որն սպառնալիքի տակ Է դնում անվանգությունն Ասիայում եւ ամբողջ աշխարհում»,- ասված Է Մոգերինիի հայտարարության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Source: Yerkir Media
Link: ԵՄ-ն հորդորել Է հյուսիսկորեական ճգնաժամը կարգավորել խաղաղ միջոցներով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image