ԵՊՀ-ում պահանջում են ռեկտորի հրաժարականը

May 29, 2018

Երևանի պետական համալսարանի տարածքում մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջում են բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, ԵՊՀ-ում ֆինանսական աուդիտի անցկացում, ուսանողական խորհրդի ու արհմիության գործունեության ժամանակավոր կասեցում և հոգաբարձուների խորհրդի լուծարում:

Ակտիվիստները կոչ են անում ուսանողներին ու դասախոսներին դասադուլ և գործադուլ սկսել:

Բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, նշում է, որ համալսարանը շատ լուրջ խնդիրներ ունի, ինչպիսիք են կրթության ցածր որակը, կենցաղային ոչ արժանապատիվ պայմանները, ֆինանսների անարդյունավետ օգտագործումը, ակադեմիական միջավայրի բացակայությունը և այլն:

Source: Yerkir Media
Link: ԵՊՀ-ում պահանջում են ռեկտորի հրաժարականը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image