«Ես վաստակել եմ այնքան, որ կարող եմ կերակրել ամբողջ Սերբիան». Նովակ Ջոկովիչ

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ռեստորան է բացել, որտեղ կարիքավորները կսնվեն անվճար: Այս մասին հայտնում է Mirror-ը:

«Գումարը խնդիր չէ, ես վաստակել եմ այնքան, որ կարող եմ կերակրել ամբողջ Սերբիան»,-ասել է Ջոկովիչը: Թենիսիստի խոսքով՝ իր այդպիսի վերաբերմունքին մարդիկ արժանի են այն աջակցության համար, որ ինքը ստանում է նրանցից: Սերբ թենիսիստը ռեստորաններ ունի Մոնտե Կարլոյում և Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում:

Ջոկովիչը «մեծ սաղավարտ» մրցաշարի 12-ակի հաղթող է:

Source: Yerkir Media
Link: «Ես վաստակել եմ այնքան, որ կարող եմ կերակրել ամբողջ Սերբիան». Նովակ Ջոկովիչ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image