Եվրախորհրդարանի ղեկավարը կարեւորել Է միգրացիոն խնդրի լուծումը

June 20, 2018

Եվրամիության ապագան վտանգված Է առանց միգրացիոն խնդրի լուծման: Այս կարծիքը հունիսի 19-ի երեկոյան Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին հայտնել Է ԵԽ-ի մամուլի ծառայության տարածած կարճ տեսաուղերձում:

«Մենք պետք Է միգրացիայի շուրջ համաձայնության հասնենք Եվրախորհրդի հաջորդ նիստում (խոսքը Եվրամիության հունիսի 28-29-ի գագաթաժողովի մասին է): Գլխավոր գերակայությունը մնում Է արտաքին սահմաննների պաշտպանությունը: Առանց այդ խնդրի լուծման Եվրամիության ապագան սպառնալիքի տակ կդրվի»,- հայտարարել Է նա:

Տայանին խոստացել Է, որ Եվրախորհրդարանն այդ խնդրի լուծման վրա ակտիվորեն աշխատելու Է Ավստրիայի հետ սերտ փոխգործակցությամբ, որը հուլիսի 1-ից ընդունում Է ԵՄ-ի խորհրդի ռոտացիոն նախագահությունը:

 

Source: Yerkir Media
Link: Եվրախորհրդարանի ղեկավարը կարեւորել Է միգրացիոն խնդրի լուծումը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image