Եվրամիությունը 18 միլիոն եվրոյի չափով օգնություն կտա Իրանին
August 23, 2018
Եվրամիությունը հավանություն է տվել 18 միլիոն եվրոյի չափով Իրանին օգնություն ցուցաբերելու առաջին փաթեթին: Դրանով Եվրամիության երկրները փորձում են օգնել Թեհրանին՝ մեղմացնել ամերիկյան պատժամիջոցների հետեւանքները:
Բրյուսելում ծրագրում են, ընդհանուր առմամբ, 50 միլիոն եվրո տրամադրել Իրանին՝ երկրի տնտեսական ու սոցիալական զարգացմանն աջակցելու համար: