Եվրոպացի մեծահարուստների կարողությունն ավելացել է 27,5 մլրդ-ով

Ֆրանսիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներից առավել գոհ են եվրոպացի մեծահարուստները: Նրանց կարողությունն ավելացել է 27,5 մլրդ դոլարով: Մեծահարուստների փողերը հաշվել է «Բլումբերգ» պարբերականը:

Ըստ Bloomberg Billionaires Index-ի, Եվրոպայի ֆոնդային բորսաներում ապրիլի 24-ի ինդեքսներն աճել են, ինչի արդյունքում եվրոպացի մասնակիցների կապիտալն ավելացել է 2,6 տոկոսով: Առավել շատ հարստացել է իսպանացի մեգամագնատ Ամանսիո Օրտեգան. օրվա ընթացքում նրա կապիտալն ավելացել Է 2 մլրդ 700 մլն դոլարով:

Source: Yerkir Media
Link: Եվրոպացի մեծահարուստների կարողությունն ավելացել է 27,5 մլրդ-ով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image