«Երաժշտությունն ընդդեմ բռնության» ակցիա՝ Հյուսիսային պողոտայում
August 30, 2018
Երևանի Հյուսիսային պողոտայում երեկոյան ժամը 21-ից «Երաժշտությունն ընդդեմ բռնության» խորագրով ակցիա է, որն իրականացնում են Ուկրաինայից և Վրաստանից ժամանակ երաժիշտները:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ակցիայի մեկնարկին Հյուսիսիային պողոտայում էր եւ լրագրողների հարցին ի պատասխան նշեց, որ իրենք դեմ չեն երաժիշտներին, սակայն բնակիչներից բազմաթիվ բողոքներ են ստանում բարձր երաժշտության մասին։ «Ոստիկանությունը դեմ չէ, սակայն մենք բողոքներ ենք ստանում, արդեն ասել եմ»,-նշեց նա:
Ի պաշտպանություն «փողոցային» երաժիշտների՝ Հյուսիսային պողոտա էր եկել նաեւ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նա նշեց, որ իրենք էլ են կողմ այս երաժշտությանը, պատրաստվում էին հայտարարություն անել, սակայն ոստիկանությունն արդեն կեսօրին հայտարարությամբ հանդես եկավ: