Երեխաներ, որոնք հաշմանդամություն են ձեռք բերել ականների պայթյունի հետեւանքով․ ցուցահանդես

Երեխաներ, որոնք հաշմանդամություն են ձեռք բերել ականների պայթյունի հետեւանքով: Մոսկվա կինոթատրոնում բացվել է լուսանկարիչ Գերման Ավագյանի ցուցահանդեսը: Այստեղ ներկայացված նկարները մի քանի տարվա աշխատանքներ են, որոնք Գերման Ավագյանը լուսանկարել է Ղարաբաղում եւ հանրապետության սահմանամերձ համայնքներում: Նպատակը մեկն է՝ հենց երեխաների միջոցով երեխաներին սովորեցնել հեռու մնալ ականներից, որոնք լուրջ վտանգ են կյանքի ու առողջության համար:

«Եթե երեխային ասում ես` սա չի կարելի, ինքը, մեկ է, անում է, իսկ երբ երեխային հենց երեխան է ասում, որ սա չի կարելի, արդեն դա նրա վրա ազդեցություն ունի: Ես հնարավորություն չունեի այս բոլոր երեխաներին հավաքել եւ նրանք սովորեցնեին, սակայն նկարների միջոցով հնարավոր է դա անել, որպեսզի այս երեխաների, որոնք հաշմանդամություն են ստացել, նրանք նկարներով մյուս երեխաներին ցույց տանք, թե ինչ կարող է լինել: Իմ նպատակը այն էր, որ վախ մտցնեմ երեխու մեջ»,- նշեց Գերման Ավագյանը:

 

Source: Yerkir Media
Link: Երեխաներ, որոնք հաշմանդամություն են ձեռք բերել ականների պայթյունի հետեւանքով․ ցուցահանդես

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image