Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրև եւ ամպրոպ

August 18, 2016

Օգոստոսի 18-ին` երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում  հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 20-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում՝

Օգոստոսի 18-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:


Source: Yerkir Media
Link: Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրև եւ ամպրոպ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image