Երեկոյան սնվելը ոչ միայն հանգեցնում է ավելորդ քաշի, այլեւ մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների եւ շաքարախտի զարգացման վտանգը: Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Experimental Physiology հանդեսում:
Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են վնասակար ճարպերի՝ տրիգլիցերիդների մակարդակն այն առնետների արյան մեջ, որոնց կերակրել են օրվա տարբեր ժամերի: Առաջին խմբի կենդանիները կերը ստացել են սովորական ռեժիմով, իսկ մյուսներին լրացուցիչ բաժին են տվել քնից առաջ: Գիտափորձի ընթացքում պարզվել է, որ երկրորդ խմբի կրծողների մոտ արյան մեջ ճարպերի քանակը զգալիորեն բարձր է եղել, ինչը էականորեն մեծացնում են շաքարախտի եւ սրտի հետ կապված խնդիրների վտանգը:
Մասնագետները խորհուրդ են տալիս չանտեսել կենսաբանական ժամացույցը եւ օրգանիզմը սննդով չծանրաբեռնել այն պահին, երբ նրան ժամանակ է անհրաժեշտ հանգստանալու համար։
Source: Yerkir Media
Link: Երեկոյան սնվելը կարող է հանգեցնել շաքարախտի