Երեւանի գլխավոր և երկրորդական բոլոր փողոցները երթևեկելի են

January 25, 2017

Վերսկսված ձյան տեղումներին զուգահեռ` Երևանի բոլոր վարչական շրջաններում Հունվարի 25-ին ընթանում են ձնամաքրման լայնածավալ աշխատանքներ: Այս մասին  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով.

«Գործընթացը միաժամանակ կազմակերպվել է ոչ միայն գլխավոր ու երկրորդական փողոցներում, այլև բակերում, միջբակային հատվածներում, մայթերին, կանգառագոտիներում և այլուր: Արտակարգ ռեժիմով գործող «Սանիթեք» ընկերության և համապատասխան այլ ծառայությունների մեքենասարքավորումներից բացի, աշխատանքներում ներգրավված են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Ըստ անհրաժեշտության, օգտագործվում է նաև աղի ու շլաքային ավազի խառնուրդ` արդյունքն ավելի լիարժեք դարձնելու համար: Գլխավոր և երկրորդական բոլոր փողոցներն այս պահին երթևեկելի են:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ գործընթացը տեղերում վերահսկվում է վարչական շրջանների ղեկավարների կողմից, իսկ ընդհանուր աշխատանքները համակարգում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու հատուկ օպերատիվ շտաբը: Անդադար տեղումների պայմաններում շարունակվող ձնամաքրումը կշարունակվի ողջ գիշեր»:


Source: Yerkir Media
Link: Երեւանի գլխավոր և երկրորդական բոլոր փողոցները երթևեկելի են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image