Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 12 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,  հուլիսի 19-ին` ժամը 10։00-22։00-ն, կդադարեցվի Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Մեծարենցի, Ոսկանյան , Բատիկյան, Դ.Վարուժան, Իսրայել Օրու, Հովնաթանի, Մալաթիա, Վանթյան, Ջիվանի, Մանուկյան, Միքաելյան, Ծերենցի, Դուրյան, Շրջանային, Կուրղինյան փողոցների՝ իրենց նրբանցքներով,  Շահումյան թաղամասի 1-7 փողոցների՝ իրենց նրբանցքներով, Սեբաստիա փող․ 98 համարից մինչեւ Իսակովի պողոտա հատվածի, Արարատյան 1-ին եւ 2-րդ զանգվածների, «Աստղիկ Բժշկական Կենտրոն»-ի եւ Եռաբլուր Պանթեոնի ջրամատակարարումը:

Source: Yerkir Media
Link: Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 12 ժամ ջուր չի լինի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image