Երեւանի մուտքի մոտ բացվել է գամփռ ցեղատեսակի շան արձանը

August 22, 2018

Երեւանի մուտքի մոտ բացվել է գամփռ ցեղատեսակի շան արձանը: Արձանը քանդակվել է 2 ամսում, տեղադրվել ընդամենը 2 օրում: Այն կանգնեցնել որոշվել էր դեռ 2013 թվականին, սակայն որոշ խնդիրների պատճառով մտահղացումը կյանքի չէր կոչվել:

Այսօր 3.5 տոննա կշռող քանդակը ողջունում է մայրաքաղաք մուտք գործողներին: Գամփռը հայկական ազգային ցեղատեսակ է: Աշխարհի մի քանի տասնյակ երկրներ արդեն ընդունել են դա:

Գելխեղդ գամփռի հայկականության մասին փաստում են տեղական ու միջազգային մի շարք վկայականներ: Հայաստանի կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանի խոսքով՝ դժվար ճանապարհ են անցել, մինչեւ կարողացել են ապացուցել գամփռի հայկական լինելը:

Source: Yerkir Media
Link: Երեւանի մուտքի մոտ բացվել է գամփռ ցեղատեսակի շան արձանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image