«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը այս շաբաթ կրկին գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը:
Մի քանի հորիզոնականով վեր է բարձրացել և երկրորդ տեղն է զբաղեցրել Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ երրորդ հորիզոնականում է ֆրանսիացի հանրահայտ գրող Գի դը Մոպասանի «Ընտիր նովելներ» գիրքը:
Իր դիրքերը զիջել և չորրորդ տեղում է հայտնվել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» զբաղեցրել է հինգերորդ տեղը:
Մհեր Իսրայելյան «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա» պատմվածքների ժողովածուն վեցերորդն է:
Յոթերորդ հորիզոնականում Համո Սահյանի «Ընտրանի» գիրքն է:
Բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը» վեպն այս շաբաթ ութերորդն է:
Իններորդ տեղում Գրիգի «Հիսուսի կատուն» է:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է վրացի գրող Գուրամ Օդիշարիայի «Պրեզիդենտի կատուն» վեպը:
Source: Yerkir Media
Link: «Երեւանյան բեսթսելեր». այս շաբաթվա ամենավաճառված գրքերի տասնյակը