Երեւանյան գինու օրերին կներկայացվի մոտ 200 տեսակի գինի
May 5, 2018
Մայիսի 11-ին եւ 12-ին կանցկացվեն Երեւանի գինու օրերը: Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս Սարյան փողոցի Թումանյան եւ Պուշկին խաչմերուկներում ներկաներին կառաջարկվի համտեսել հայկական ամենատարբեր սորտերի գինիներ:
Նպատակն է` տարածել եւ ճանաչելի դարձնել հայկական գինին եւ գինեգործության ավանդույթները: Միջոցառումը նվիրվում է մայրաքաղաքի 2800 ամյակին: Կազմակերպիչների վստահեցմամբ` նախորդ տարվա համեմատ մեծացել է հայկական գինու պահանջարկը:
Այս տարի գինու օրերին Հայաստանի եւ Արցախի գինի արտադրողները կներկայացնեն մոտ 200 տեսակի գինի: