Երեւանում Անկախության օրվա նախապատրաստական աշխատանքաների շրջանակներում ուսումնական կրակոցներ են հնչել
September 16, 2016
Այսօր երեկոյան 17:30-ի սահմաններում մայրաքաղաքում հնչեցին մի քանի կրակոցի ձայներ, որոնք խուճապ առաջացրեցին բնակիչների շրջանում: Ինչպես ավելի ուշ կրակոցի հետքերով գնացած իմ գործընկերները պարզեցին, դրանք հնչել են Նորքի հեռուստաշտարակի հարակից տարածքից:
Մեր նկարահանող խումբը պարզեց նաեւ, որ Հայաստանի ակախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի արարողության նախապատրաստական աշխատանքների շրջանակում իրականացվել են ոչ մարտական արկերով լիցքավորված թնդանոթների ուսումնական կրակոցներ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացանք, որ արկերն իրենցից որեւէ վտանգ չեն ներկայացնում, քանզի ուսումնական են: Սակայն նույն այդ կրակոցների հետեւանքով վնասվել են Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մասնաշենքերից մեկի, ինչպես նաեւ հարակից տների պատուհանները: