pastinfo.am- Այս գիշեր արտակարգ դեպք է գրանցվել Երևանում. մետրոյի գնացքը վրաերթի է ենթարկել 38-ամյա աշխատակցին։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ ժ.00.15-ին, մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան տանող բաց տարածքում հերթական գիշերային պլանային գծային աշխատանքներ իրականացնելու ժամանակ տնտեսական գնացքի մեքենավարը նշված գնացքով վրաերթի է ենթարկել 1979թ. ծնված տղամարդուն:
Վերջինս ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Կատարվում է քննություն: