Երեւանում հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

July 29, 2017

Հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:

Հանրապետության տարածքում հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կլինի +25, ցերեկը՝ +39, երեկոյան՝ + 36 աստիճան տաքություն։

Source: Yerkir Media
Link: Երեւանում հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image