Մոսկվայում առատ ձյան հետևանքով մոտ 200 չվերթ է հետաձգվել: Եղանակային վատ պայմանների հետևանքով 178 չվերթ հետաձգվել է, 12-ը՝ չեղարկվել:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Երևան-Մոսկվա չվերթներից «Աէրոֆլոտ» ընկերության SU 1859 չվերթն է հետաձգվել, որը նախատեսված էր 11:20։
Այս պահի դրությամբ մյուսները կիրականացվեն ժամանակին: