Երեք հայ ձյուդոյիստ պատրաստվում է աշխարհի առաջնությանը

August 20, 2017

Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականը, աշխարհի առաջնությանն ընդառաջ, նախապատրաստական ուսումնամարզական հավաք է անցկացնում Հունգարիայի Դունավարսանի քաղաքում:

ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ղեկավարությամբ Հունգարիայում մարզվում են 73 կգ քաշայիններ Արսեն Ղազարյանը և Ֆերդինանդ Կարապետյանը:

Գլխավոր ստուգատեսից անմիջապես առաջ մրցավայրում Հայաստանի թիմին կմիանա նաև ԼՂՀ-ի ներկայացուցիչ Սոսե Բալասանյանը: Նա կմասնակցի կանանց 52 կգ քաշայինների պայքարին:

Աշխարհի առաջնությունը կկայանա օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը` Բուդապեշտում:

Source: Yerkir Media
Link: Երեք հայ ձյուդոյիստ պատրաստվում է աշխարհի առաջնությանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image