Երթևեկությունը ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով կլինի անվճար

August 1, 2017

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին, Երկաթուղայինների օրվա կապակցությամբ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով կլինի անվճար:
Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին:
Այս տարի Հայաստանի երկաթուղայինները նշում են երեք հոբեյլան՝ Ալեքսանդրապոլից Երևանի կայարան առաջին գնացքի ժամանման 115-ամյակը, Ջաջուռի թունելի կառուցման 120-ամյակը, Հայաստանի երկաթուղու էլեկտրիֆիկացման 50-ամյակը:

Source: Yerkir Media
Link: Երթևեկությունը ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով կլինի անվճար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image