Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը

June 11, 2018

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ծրագրի ղեկավար մարմինը: Պատճառը, ըստ հայտարարության, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շուրջ ծագած ֆինանսական խնդիրներն ու գիտության պետական կոմիտեի կողմից փոխանցումների դադարեցումն է:

Ծրագրի ղեկավար մարմինը հավաստիացնում է, որ ամեն ինչ արվում է մինչ ապրիլ հայտարարված մրցույթի շահառուների գումարների փոխանցման համար, սակայն իրավիճակն առայժմ անորոշ է:

Հիշեցնենք, որ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» մեկնարկել է 2012թ-ին՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:

Source: Yerkir Media
Link: Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image