Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի աշխատակիցները դադարեցնում են գործադուլը, սակայն պահանջը մնում է նույնը

July 2, 2018

Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի գինեկոլոգիայի բաժնի աշխատակիցների՝ տնօրենի հրաժարականի պահանջով գործադուլը կդադարեցվի, սակայն պահանջը նույնն է մնում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց բժիշկներից մեկը:

«Ես մասնակցել եմ գործադուլին: Գործադուլը տևել է 6 օր: Վաղվանից անցնելու ենք մեր գործին, աշխատելու ենք, սակայն պահանջը նույնն է մնում»,-ասաց պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ Արուսյակ Անիսոնյանն ու հավելեց, որ պատկան մարմինները զբաղվում են այդ գործով:

Աշխատակիցների պահանջը մեկն է՝ գործող տնօրեն Սամվել Սարգսյանի հրաժարականը։ Այսօր՝ հուլիսի 2-ին ավելի վաղ պոլիկլինիկա էին այցելել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանը և Թեհմինա Վարդանյանը: Նրանք հանդիպեցին ինչպես պոլիկլինիկայի բակում հավաքված աշխատակիցների հետ, այնպես էլ տնօրեն Սամվել Սարգսյանի հետ՝ իր աշխատասենյակում:

Լրագրողների հետ զրույցում աշխատակիցները նշել են, որ պոլիկլինիկայում չարաշահումներ են լինում: Աշխատակիցներից մեկի խոսքով, տնօրենը մեկ օրում նույնիսկ աշխատավարձի բարձրացում է անում: Սամվել Սարգսյանին մեղադրում են նաև իրենցից ամեն ամիս գումար վերցնելու համար: Աշխատակիցներն ասացին նաև, որ ամեն ամիս որոշակի գումար են տվել դրամարկղ:

Գործադուլին մասնակցում էր աշխատակիցների գինեկոլոգիայի բաժնի աշխատակիցների մի մասը:

Source: Yerkir Media
Link: Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի աշխատակիցները դադարեցնում են գործադուլը, սակայն պահանջը մնում է նույնը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image