Երևանի մի շարք փողոցներում առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40 կմ/ժ

August 28, 2017

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Երևան քաղաքի Օրբելի, Ավետ Ավետիսյան, Նաիրի Զարյան, Ռուբինյանց, Տիգրան Պետրոսյան, Արտաշիսյան և Զաքարիա Քանաքեռցու փողոցների դպրոցամերձ ճանապարհահատվածներում 2017 թվականի  օգոստոսի 30-ից տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի արագությունը, կրկին՝ ինչպես նախկինում, աշխատանքային օրերին ժամը 8-18-ը կսահմանվի 40 կմ/ժ (առանց ժամային սահմանափակման) 60 կմ/ժ-ի փոխարեն:

Այդ հատվածներում առկա լուսանկարահանող-արագաչափ սարքերը կշահագործվեն նշված նոր ռեժիմով:

Source: Yerkir Media
Link: Երևանի մի շարք փողոցներում առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40 կմ/ժ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image